«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինքնուրույն կմասնակցի ընտրություններին: Այդ մասին մայիսի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա գերադասել է չմեկնաբանել նախընտրական ցուցակներին վերաբերող հարցը՝ հիշեցնելով, որ մայիսի 10-ից հետո այդ տեղեկատվությունը կհրապարակվի եւ հանրությունը կտեղեկանա՝ ով է ներառվել դրանցում: «Չեմ խոսի՝ կլինե՞ն արդյոք ցուցակներում գործարարներ, սակայն նոր մարդիկ միանշանակ կհայտնվեն: Ցաւցակը կազմված կինի՝ հաշվի առնելով «Կուսակցությունների մասին օրենքը»,-հայվելել է դաշինքի ղեկավարը:

Մակունցը նշել է, որ Երեւանում պաստառների վրա հայտնված «Ապագա կա» գրառումը կդառնա նրանց կարգախոսը: «Ինչ վերաբերում է այդ պաստառներին, ապա դրանց առկայությունը գործող օրենսդրության խախտում չէ»,-եզրափակել է նա:

Ակնկալվում է, որ Հայաստանում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: