Ադրբեջանի զինված ագրեսիայից հետո պետությունը Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին ինչ-որ նորմալ տեղեկատվություն չի տրամադրել: Այդ մասին մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ նիստի ժամանակ 2020 թվականի ընթացքում օմբուդսմենի գրասենյակի կողմից կատարված աշխատանքի մասին տարեկան հաշվետվությունը քննարկելիս հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Ընդ որում՝ Թաթոյանը խոստովանել է, որ անձամբ է դիմել գործող իշխանության ներկայացուցիչներին: «Ես ասել եմ նրանց՝ պարտադիր չէ հրապարակավ հայտարարել այդ մասին: Ես ասել եմ նրանց՝ գնացեք եւ աշխատեք մարդկանց հետ տեղում: Պետությունը չի կատարել իր պարտավորությունը, այնուհետեւ մեղադրել է զանգվածային լրատվամիջոցներին: Եղել է նաեւ հակառակ գործընթաց. հայտարարվել է, որ ամեն ինչ նորմալ է, մինչդեռ մարդիկ ապրում են այնտեղ, տեսել են այն, ինչ տեղի է ունենում»,-նշել է գլխավոր իրավապաշտպանը: