Տուրիզմի ոլորտում զբաղված տրանսպորտային ընկերությունների ներկայացուցիչներն այսօր՝ մայիսի 6-ին, Երեւանում բողոքի ակցիա են անցկացնում:

Նրանք պահանջում են, որպեսզի բանկերն ընդառաջեն եւ հետաձգեն վարկերի մարման ժամկետները:

Ակցիայի մասնակիցներին խնդրում են սպասել կառավարության որոշմանը, որով, ինչպես ակնկալվում է, կերկարաձգվի սուբսիդավորված վարկերի աջակցության 25-րդ ծրագրի գործողության ժամկետը:

Ցուցարարները դժգոհություն են հայտնել պետական կառավարումից:

«Մենք թույլ չենք տա մարդկանցից խլել իրենց տները: Պետք է ժամանակ տալ: Եթե մեր ձայնը լսելի չլինի, ապա մենք 500 մեքենայով կարգելափակենք ամբող քաղաքը»,-նշեց ցուցարարներից մեկը: