Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա վաղը՝ մայիսի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական դեպարտամենտից։

Դատավորների ընդհանուր ժողովը տեղի կունենա ժամը 14։00-ին։

Նշենք, որ օրակարգում երկու հարց է՝ Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամի ընտրությունը եւ Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։

Հիշեցնենք, որ մարտի 26֊ին այս նիստը չկայացավ` քվորում չունենալու պատճառով։