Բելառուսական «Лихой ТопорЪ» հետաքրքիր անվանումով թյունինգային ընկերությունը սկսել է հայեցակարգային «Ապագայի բուխանկա» ՈւԱԶ-ի մշակումը: Այս մոդելը բացառիկ կլինի իր ամբողջովին թափանցիկ թափքով:

Ինչպես հայտնում է «На автотрассе»-ն, նախագիծը կյանքի կկոչվի բացառապես Մինսկի թյունինգ-ստուդիայի կողմից եւ նույնիսկ փոքր-ինչ կապ չի ունենա Ուլյանովսկի գործարանի հետ, որն արտադրել է բնօրինակ «Բուխանկաները»: Այս կոնցեպտի գաղափարական ոգեշնչողը բելառուս դիզայներ Արտյոմ Սմիռնովն է: Հենց նրա նախաձեռնությամբ է նախագիծը թվային ձեւից վերածվում իրական մեքենայի: Ինժեներները YouTube-ի իրենց ալիքում ցույց են տվել թափանցիկ «Բուխանկայի» կառուցման առաջին փուլը:

Հայեցակարգային մեքենայի հիմքում հայտնի ճապոնական օգտագործված Isuzu Midi մոդելն է: Մեքենան ամբողջովին զրկվել է թափքից: Այն ուղղակի կտրել են՝ թողնելով միայն հատակը: Այս պահին ապագա նորույթի շրջանակը մշակման փուլում է: Այն կպատրաստվի պողպատե լայն պրոֆիլից: Իսկ արտաքին թափքի վահանակների դերում կլինեն թափանցիկ պլաստիկից պատրաստված տարրերը: