Հայաստանում 2020թ․ գրանցվել է 26 468 հանցագործություն: 2019-ի համեմատ՝ հանցագործությունների քանակը նվազել է 382-ով: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը:

Ուսումնասիրությունները, նրա խոսքով, ցույց են տվել, որ հանրապետությունում հանցագործությունների թվի կրճատումն, ընդհանուր առմամբ, կապված է մասնավոր սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազման հետ:

«Այնուամենայնիվ, 2020-ին, թեկուզ աննշան, բայց աճել է հասարակական կարգի, անվտանգության, ինչպես նաեւ առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը»,- ասաց Դավթյանը: