Հայաստանում  սպանությունների դեպքերը 2020թ․ 6,4%-ով աճել են: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը:

Այնուամենայնիվ, նա ընդգծեց, որ World Population Assessment միջազգային անկախ կազմակերպության տվյալների համաձայն, Հայաստանը դրական առումով, կատարված հանցագործությունների քանակի եւ դրանց ծանրության տեսանկյունից, աշխարհում 12-րդ տեղն է զբաղեցնում՝ շրջանցելով ԱՊՀ բոլոր երկրներին եւ եվրոպական երկրների մեծ մասին: