Միայն 2020թ․ Հայաստանում քրեական պատասխանատվության է ենթարկվել շուրջ 1356 մարդ, ինչը 7,3%-ով գերազանցում է 2019-ի արդյունքները: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության կողմից 2020 թվականին կատարված աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում 2020 թվականին քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի են, պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է շուրջ 227 միլիարդ դրամ՝  2019 թվականին արձանագրված շուրջ 105.7 միլիարդ ՀՀ դրամի դիմաց։

Միաժամանակ, Դավթյանը շտապեց հայտնել, որ անցյալ տարի նույն գործով վերականգնվել է միայն 14,2 միլիարդ դրամ, իսկ 2019-ին՝ ընդամենը 12,4 միլիարդ դրամ: