Մայիսի 4-ի գիշերը ոստիկանության Արթիկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություններ ստացան, որ Գյումրիում բնակվող 45-ամյա մի տղամարդ մեքենայում թմրանյութ ունի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղեկությունների համաձայն՝ նա այդ պահին Արթիկ քաղաքում էր։ Տվյալներն օպերատիվորեն իրացվեցին։ Արթիկի Սասունցի Դավթի և Թումանյան փողոցների խաչմերուկում կասկածվողը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց բաժին։ «Օպելի» զննությամբ հայտնաբերվեցին թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։