Սոցիալական ցանցում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառման մեջ բազմաթիվ սխալ թվեր ու մանիպուլյացիաներ կան: Այս մասին մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Օրինակ, երբ Բագրատյանն ասում է, որ 2021թ. առաջին եռամսյակում տնտեսության 2% անկում է գրանցվել եւ սա ավելացնում է նախորդ տարվա 7,8% անկմանը: Եթե բանը հասնում է դրան, ապա այդ ցուցանիշները պետք է համեմատել նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշի հետ: Այն ժամանակ տեղի ունեցել ոչ թե անկում, այլ 4,1% աճ»,- նշեց նա:

Քերոբյանը բացատրեց, որ այդ տարվա երրորդ եռամսյակում, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 2% աճ:

«Եթե ամեն ինչ այս տեմպերով ընթանա, ապա երկնիշ աճ կլինի: Կենտրոնական բանկի ղեկավարը վերջերս նույնպես հայտարարեց, որ տնտեսությունն իրեն ավելի լավ է պահում, քան կանխատեսվում էր: Հրանտ Բագրատյանին կարելի է դասել այն մարդկանց շարքին, ովքեր ամեն ինչում վատն են տեսնում, իսկ ես՝ ընդհակառակը: Ես խոսել եմ երկնիշ աճի մասին, եւ չեմ կարծում, թե երկնիշ աճը ինչ-որ լուրջ արդյունք է: Երկրում շատ ավելի շատ խնդիրներ կան, որակական փոփոխություններ են անհրաժեշտ»,- հավելեց նախարարի պաշտոնակատարը։