Մարդկանց հետ շփումներից պարզվում է, որ նրանց գործերն ավելի լավ են, քան մեկ կամ երկու տարի առաջ: Այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Կարող եմ եզրակացություն անել, որ արդյունաբերության ոլորտում անցած տարվա համեմատ բիզնեսն աճել է 20-30 կամ նույնիսկ 50 տոկոսով»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ բազմաթիվ ոլորտներ գրեթե ամբողջությամբ վերականգնվել են, Երեւանի կենտրոնում սրճարաններում առանց ամրագրման տեղ հնարավոր չէ գտնել, իրականացվում են տարբեր նախագծեր, արտահանումն աճել է 21 տոկոսով:

«Եթե այսպես շարունակվի, ապա 2019 թվականի համեմատ տնտեսական աճը կլինի 2-3 տոկոսով ավել: Մենք ուզում ենք, որպեսզի այդ աճն անդրադառնա մաքսիմալ մեծ թվով մարդկանց վրա»,-եզրափակեց Քերոբյանը: