Հանքարդյունաբերության ոլորտին այդքան էլ լավ չեմ տիրապետում: Այս մասին մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ մեկնաբանելով Թեղուտի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ինչ վերաբերում է Ամուլսարին, չի կարելի ասել, որ ես լավ եմ տիրապետում բնապահպանական գործոններին: Ես միայն գիտեմ, որ այս հարցը պետք է լուծվի: Չեմ ուզում խոսել այն մասին՝ անհրաժեշտ է արդյոք Ամուլսարի հանքը շահագործել, թե ոչ»,- հավելեց նա:

Նշենք, որ խոսքը Հայաստանում երկու խոշոր հանքավայրերի մասին է: