Աշխարհում Հայաստան զբոսաշրջային այցերի լուրջ պահանջարկ կա: Այս մասին մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ այսօր արդեն դիտարկվում է դրական միտում, եւ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի երկրների հետ օդային հաղորդակցությունը հնարավորինս շուտ վերսկսվի:

Նա նշեց բնակչության ակտիվ պատվաստման կարեւորությունը, քանի որ այն երկրների իշխանությունները, որոնք պատրաստ են բացել իրենց օդային սահմանները, ցանկանում են վստահ լինել, որ պատվաստված մարդկանց մասնաբաժինը հյուրընկալող երկրում բարձր է:

«Սա շատ կարեւոր է, ուստի մենք պետք է այնպես անենք, որ պատվաստումների տեմպերն արագանան», - եզրափակեց Քերոբյանը: