Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 18:30-ի սահմաններում Վիլիս մակնիշի ավտոմեքենան Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս,  դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել  Տերյան փողոցում կատարվող շինարարության համար որպես անվտանգության պատ տեղադրված թիթեղյա պարիսպին եւ մոտ 12 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել շինության համար փորվող փոսի մեջ՝ ապառաժ քարերի վրա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Փաստի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Կայքի հաղորդմամբ՝ վարորդին առաջինը օգնության են հասել նշված վայրում շինարարական աշխատանքներ  կատարողները, ովքեր մինչեւ շտապօգնության  ժամանումը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին: