Մեխիկոյում մետրոկամրջի փլուզումից երեք օր անց հիվանդանոցներում դեռեւս գտնվում է 40 մարդ, զոհվել է 25 մարդ, եւս հինգ մարդ համարվում է անհետ կորած:

«Մայիսի 6-ի առավտոյան 9.00-ի դրությամբ հոսպիտալացվել է 40 մարդ, 52 պացիենտ դուրս է գրվել հիվանդանոցից, զոհվել է 25 քաղաքացի, 5 մարդու գտնվելու վայրը դեռեւս հայտնի չէ»,-ասված է Մեխիկոյի կառավարության կայքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մետրոկամուրջը անցնող գնացքի հետ միասին փլուզվել է Մեխիկոյի հարավ-արեւելքում մայիսի 3-ին, ժամը՝ 22.22-ին: Կառուցվածքային խոտանի պատճառը, որն իշխանությունների վարկածով՝ հանգեցրել է ողբերգության, պարզում է հատուկ հանձնաժողովը, ինչպես նաեւ գլխավոր դատախազության հետաքննիչները: Մեքսիկայում հայտարարվել է ազգային եռօրյա սուգ: