2020թ․ Հայաստանի Զինված ուժերում հանցագործությունների 3016 դեպք է գրանցվել, ինչը երեք անգամ ավելի է, քան 2019-ին: Այս մասին Ազգային ժողովի նիստում Գլխավոր դատախազության 2020 թվականի կատարած աշխատանքների տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց գերատեսչության ղեկավար Արթուր Դավթյանը:

Ընդ որում, նրա խոսքով, այդ դեպքերի 50%-ը գրանցվել է ռազմական գործողությունների ընթացքում:

«Կատարված հանցագործությունների փաստով Ղարաբաղում երկրորդ պատերազմի ընթացքում 1683 քրեական գործ է հարուցվել»,- ասաց Դավթյանը: