Ես սարսափելի եմ վախենում ձեր բերած ապագայից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ՔՊ նախընտրական կագրախոսին:

«Ես վախենում եմ ձեր բերած ապագայից

Իշխանությունը կարծես թե գտել է իր նախընտրական կարգախոսն ու արդեն բոլոր բուդկեքի վրա՝ «Ապագա կա՛»-ն է։

Հա, չմոռանանք 44-օրյա պատերազմի օրերին իրենց երկու հեշթեգերը՝ արծրունական «Հաղթելու ենք»-ը ու սորոսական՝ «Դա խազ»-ը։

Հիմա էլ ապագա, պարզվում է, կա։

Իսկ կա՞ արդյոք ներկա։

Ձեր բերած ներկան ահա այս Եռաբլուր քաղաքն է, ու այստեղ, հազարավոր պայծառ տղաների համար ապագա այլեւս չկա։

Սա՛ ձեր կերտած ներկան է։

Ու ես սարսափելի եմ վախենում ձեր բերած ապագայից»։