«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանա­գիր» կուսակցության նախընտրական ցուցակը դեռևս գաղտնի է պահվում, այդ թվում՝ շարքային թիմակիցների համար: Սակայն «Իրավունքին» հասած տեղեկու­թյունների համաձայն՝ իշխող թիմը լուրջ բանակցությունների մեջ է մի քանի հայտնի պրոիշխա­նական «ֆիգուրների» հետ, որոնք մշտապես հին «երգն են երգել» ընդդեմ նախկին իշխանությունների:

Հենց նրանց էլ վերապահված է, որ նախընտրական հեղինակություն պետք է բերեն դեռևս իշխող թիմին:
Վերոնշյալի մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղե­կավար Լիլիթ Մակունցը ևս որոշակի փակագծեր, այդուհանդերձ, բացեց:

- Ցուցակների հետ կապված, թույլ տվեք, այս պահին հրապարակում չանեմ՝ մի քանի պատճառներով, քանի որ արդեն ներկայացրել ենք, որ մայիսի 10-ից հետո անպայման ներկայացնելու ենք, թե ցու­ցակներում ովքեր են ընդգրկված լինելու: Նախընտրական ցուցակներում նոր մար­դիկ կլինեն: Ցուցակը կազմվելու է՝ բնա­կանաբար, կուսակցությունների մասին օրենքը հաշվի առնելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում