ԱՄՆ Մինեսոտա նահանգի Wells Fargo բանկի մասնաճյուղում պատանդներ վերցրած կողոպտիչը ձերբակալվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով WCCO-ն:

Հանցագործի եւ իրավապահների դիմակայությունը տեւել է գրեթե ութ ժամ:

ՀԴԲ աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել կասկածյալին, երբ բոլոր հինգ պատանդները դուրս են եկել բանկի շենքից:

Ըստ Սենթ-Քլաուդ քաղաքի ոստիկանության, որտեղ եւ գտնվում է բանկը, պատանդները չեն տուժել: