ԱՄՆ Այդահո նահանգի դպրոցներից մեկում վեցերորդ դասարանի աշակերտուհին կրակ է բացել ուսումնական հաստատությունում՝ վիրավորելով երեք մարդու, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Ջեֆերսոն շրջանի շերիֆ Սթիվ Անդերսոնին:

Իրավապահ մարմինների տվյալներով՝ աղջիկը պայուսակի մեջ ատրճանակ է ունեցել: Կրակոցների արդյունքում երկու ուսանող եւ մեկ մեծահասակ են վիրավորվել. Ենթադրաբար նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, փոխանցում է «Գազետա»-ն:

Վեցերորդ դասարանցուն զինաթափել է ուսուցչուհին, նա աղջկան պահել է մինչ ոստիկանության ժամանումը, որը դպրոցականին կալանքի տակ է առել:

«Այս պահին մենք շատ մանրամասներ չունենք այն մասին, թե ինչու է [դա տեղի ունեցել], հետաքննություն է ընթանում»,- պատմել է Անդերսոնը: