ՄԱԿ-ի Միջին Արեւելքի խաղաղության գործընթացի հարցերով հատուկ համակարգող Թոր Վոնեսլանդը հինգշաբթի մտահոգություն է հայտնել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում լարվածության աճի կապակցությամբ եւ կողմերին կոչ է արել զսպվածություն պահպանել՝ վերահսկողությունը կորցնելու վտանգը կանխելու համար: Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես խորապես մտահոգված եմ լարվածության աճով Արեւմտյան ափին, այդ թվում նաեւ՝ Արեւելյան Երուսաղեմում: Ես բոլոր կողմերից քաղաքական, կրոնական եւ համայնքների ղեկավարներին կոչ եմ անում հստակ դեմ արտահայտվել բռնության, հրահրմանը եւ սադրիչ հռետորաբանությանը»,- գրել է ՄԱԿ-ի հատուկ համակարգողը: «Եթե իրավիճակն առանց հսկողության թողնել, դա կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- նախազգուշացրել է Վենեսլանդը:

«Եթե իրավիճակն առանց ուշադրության թողնել, այն կարող է դուրս գալ վերահսկողությունից», - նախազգուշացրել է Վենեսլանդը:

«Միայն վերջին օրերին բախումների եւ հարձակումների համատեքստում իսրայելական անվտանգության ուժերի հետ առանձին միջադեպերի արդյունքում երկու պաղեստինցի է զոհվել: Մեկ իսրայելցի սպանվել է պաղեստինցու կողմից անցնող ավտոմեքենայից, եւս մի քանիսը վիրավորվել են»,- հատուկ համակարգողը թվարկել է ամենաաղմկահարույց միջադեպերը:

Վենեսլանդն Իսրայելի անվտանգության ուժերին կոչ է արել «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել եւ զենք օգտագործել միայն կյանքի պաշտպանության դեպքերում: «Երկու կողմերից էլ բռնի գործողություններ կատարողները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն»,- հավելել է նա: