Ազգային ժողովը շարունակում է իր հերթական նիստերը: Այսօր առավոտից խորհրդարանը շարունակում է քննարկել «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

Հիշեցնենք, որ նախօրին ԱԺ-ն լսեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կողմից ներկայացված «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը:

Իսկ 2 օր առաջ Ազգային ժողովը փակ նիստում քննարկել էր Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը: