Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակումների հերթական համաշխարհային հակառեկորդը: Ինչպես հայտնում է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, պանդեմիայի ողջ ընթացքում երկրում գրանցվել է վարակման 21 491 598 դեպք, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Դա արդեն օրական վարակման դեպքերի 11-րդ առավելագույն աճն է:

Հնդկաստանում երրորդ անգամ անընդմեջ մեկ օրում գրանցվել է վարակման ավելի քան 400 000 դեպք:

Մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3915-ով եւ հասել 234 083-ի:

Պատվաստված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 164 973 058: