Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 155.9 միլիոնը, հետեւում է իշխանությունների, փորձագետների եւ լրատվամիջոցների տվյալների վրա հիմնված ՏԱՍՍ-ի հաշվարկներից: Այսպիսով, վարակված մարդկանց մասնաբաժինը կազմում է աշխարհի բնակչության ավելի քան 2 տոկոսը, որը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը 7 միլիարդ 795 միլիոն մարդ  է գնահատել 2020 թվականի կեսերի դրությամբ:

Մինչ օրս աշխարհում գրանցվել է նոր վարակի 155 912 դեպք: Ավելին, նրանց կեսը գտնվում է հինգ երկրներում՝ ԱՄՆ (32.7 միլիոն), Հնդկաստան (21.5 միլիոն), Բրազիլիա (15 միլիոն), Ֆրանսիա (5.8 միլիոն) եւ Թուրքիա (5 միլիոն): Դեպքերի ամենամեծ մասը բաժին է ընկնում համեմատաբար փոքր թվով բնակչությամբ երկրներին: Այդպես, Անդորրայում վարակվել է բնակչության 17 տոկոսը (13.4 հազար մարդ), իսկ Մոնտենեգրոյում՝ 15.7 տոկոսը (98 հազ.): Ռուսաստանում այս ցուցանիշը մոտ 3.3 տոկոս (4.86 մլն մարդ) էկազմում:

Շատ երկրներում այժմ գրանցում են վարակի տարածման երրորդ ալիքը, իսկ որոշ երկրներում արդեն խոսում են չորրորդ ալիքի մասին: Այս տարվա հունվարի սկզբին աշխարհում դեպքերի կտրուկ աճ էր գրանցվել, երբ օրական վարակման ավելի քան 800 հազար դեպք էր արձանագրվում, սակայն հետո՝ մինչեւ փետրվարի վերջ, իրավիճակը կայունացավ, եւ ցուցանիշները կրճատվեցին գրեթե կիսով չափ:
Սակայն գարնան հետ վարակի տարածման արագ աճը վերսկսվեց: Ապրիլի 29-ին նոր առավելագույն ցուցանիշ գրանցվեց՝ ավելի քան 904.7 հազար հաստատված դեպք 24 ժամվա ընթացքում: