Հայաստանում մայիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 356 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 218681 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1008307 վերջին մեկ օրում` 3434 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10129 պացիենտ. Մեկ օրում նվազել է 699-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 203307 անձ` վերջին մեկ օրում 1034 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 4209 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1036 է: