Մեծ Բրիտանիայում մինչեւ 40 տարեկան անձանց կառաջարկեն այլընտրանք AstraZeneca պատվաստանյութին՝ այդ դեղամիջոցի կիրառումից հետո կողմնակի էֆեկտի՝ թրոմբոզի առաջացման ռիսկի հետ կապված մտավախությունների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «The Times»-ին:

Միեւնույն ժամանակ, պարբերականը նշում է, որ այդ դեղամիջոցի կիրառումից օգուտները նախկինի պես գերազանցում են կողմնակի էֆեկտների զարգացման ռիսկերը:

Ավելի վաղ Պատվաստումների և իմունիզացիայի հարցով միացյալ կոմիտեն (JCVI)  առաջարկել է 30-39 տարեկաններին պատվաստել ամերիկյան Pfizer-ի, գերմանական BioNTech-ի կամ էլ ամերիկյան Moderna-ի պատվաստանյութերով:

Մեծ Բրիտանիայում պացիենտների թիվը, որոնց մոտ պատվաստումից հետո թրոմբ է առաջացել, հասել է 209-ի: