Մայիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: Այս պաշտոնի համար կա միայն մեկ թեկնածու՝  ֆինանսիստ, նախկին պաշտոնյա Գեղամ Հովեյանը: Հովեյանի կենսագրությունը ներկայացրեց ֆինանսավարկային եւ բյուջեի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Կարեն Գրիգորյանը: