Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ծանր դեպքերի ռեկորդային աճ՝ 1131 , ինչը երկրում պանդեմիայի սկզբից ամենաբարձր ցուցանիշն է, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «Kyodo»-ին:

Վարակման դեպքերի թիվը գերազանցում է 622 հազարը, ավելի քան 10,6 հազար մարդ մահացել է:

Ճապոնիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածման տեմպերի արագացման պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Տոկիոյում, Օսակայում, Կիոտոյում և Հյոգոյում ապրիլի 25-ից մայիսի 11-ը: