Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Անհրաժեշտ է համոզել մեծ թվով մարդկանց պատվաստվել: Դա միակ ելքն է այս ճգնաժամից: Շատերը կորցրել են իրենց մտերիմներին, կորցրել աշխատանքն ու եկամտի աղբյուրը»,-ասել է Սանդուն:

Մոլդովայում, ըստ երկրի ԱՆ տվյալների, արդեն ստացվել է 684 970 դեղաչափ պատվաստանյութ, որի հիմնական մասը հանրապետությունը ստացել է որպես մարդասիրական օգնություն: