Huawei-ի սմարթֆոնները հունիսին կունենան սեփական օպերացիոն համակարգը՝ HarmonyOS, հաղորդում է gizmochina.com-ը:

Ընկերության ղեկավարությունը կոնկրետ մոդելներ չի նշել, սակայն, ամենայն հավանականությամբ, խոսքը Mate մոդելի մասին է  (թարմացումը կստանան Mate 40-ը, Mate 30-ը եւ Mate X2-ը), ինչպես նաեւ Huawei P40-ը: