Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել եւ պահպանել օրենքները: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Նա խոստացավ կոշտ արձագանքել ընտրությունների հետ կապված վիրավորանքներին եւ խախտումներին:

«Մեր վիրավոր հայրենիքը ճակատագրական փուլում է, եւ նախորդ ընտրությունների փորձը ցույց է տվել բոլոր հնարավոր բացասական դրսևորումներն ու դրանց հետեւանքները: Հետեւաբար, ընտրական  գործընթացի բոլոր մասնակիցներին կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել եւ պահպանել օրենքները»,-ասաց Դավթյանը:

Նա հույս հայտնեց, որ կողմերը գիտակցված մոտեցում կդրսեւորեն, քանի որ սիրում են իրենց երկիրն ու պատկերացնում են հնարավոր հետեւանքները:

«Սակայն որպես գլխավոր դատախազ ստիպված են զգուշացնել, որ եթե ինչ-որ մեկը մտածում է, որ այս պատասխանատու գործընթացում կարող են շրջանցել օրենքը, ապա զգուշացնեմ, որ հետեւանքները կարող են ցավոտ լինել, քանի որ արձագանքը շատ կոշտ կլինի»,-նշեց Դավթյանը: