Սթիվ Ջոբսի նամակագրությունն ապացուցել է Apple-ի եւ Facebook-ի միջեւ վաղեմի կոնֆլիկտը, հաղորդում է «Planet today»-ը:

Նամակագրությունը դատարանում ներկայացրել է Apple-ի թոփ մենեջեր Սքոթ Ֆորսթալը, ով 10 տարի առաջ պատասխանատու էր ծրագրային ապահովման համար: 2011 թվականին Ֆորսթալը համագործակցել է Մարկ Ցուկերբերգի հետ եւ նրան ասել, որ  Facebook-ը պետք է «ներկառուցված հավելվածները» ներառի պլանշետների համար FB   ֆիրմային հավելվածներում:

Ցուկերբերգին դուր չի եկել Apple-ի դիրքորոշումը: Նա Ֆորսթալին հայտնել է, որ համոզված չէ, որ  Facebook-ը պետք է հավելված թողարկի iPad-ի համար առանց ներկառուցված խաղերի: Միեւնույն ժամանակ, Facebook-ը վերափոխել է իր սոցցանցը խաղերի եւ հավելվածների համար մասշտաբային հարթակի : Ի պատասխան՝ Apple-ը Facebook-ին արգելել է հղումներ օգտագործել, որոնք տանում են Safari-ում կայքեր:

Արդյունքում Apple-ի եւ  Facebook-ի միջեւ կոնֆլիկտ է ծագել, որին ուշադրություն է դարձրել նաեւ Սթիվ Ջոբսը: Իր մենեջերների հետ նամակագրության մեջ Ջոբսը մի քանի անգամ Ցուկերբերգի ընկերությունն անվանել է «Fecebook» (feces՝ կղանք):

Այսօր՝ 10 տարի անց, երկու ընկերությունների միջեւ հարաբերությունները շարունակում են հեռու մնալ ընկերականից: