Sony ընկերությունը հեռացրել է A99 II, A77 II եւ A68 հայելային ֆոտոխցիկների մասին բոլոր տեղեկություններն իր կայքից: Sony Alpha Rumors պորտալի հաղորդմամբ՝ Sony-ի հայելային տեսախցիկներն այլեւս չեն վաճառվում BHPhoto խոշորագույն օնլայն ֆոտոխանութում: Դա նշանակում է, որ Sony A համակարգն անցնում է պատմության գիրկը, հաղորդում է Planet- today-ը:

Sony A օբյեկտիվով Sony-ի հայելային ֆոտոխցիկները հայտնվել էին շուկայում, երբ Sony ընկերությունը ձեռք էր բերել Konica Minolta հոլդինգը 2016 թվականին:

Ինչ-որ պահի Sony-ն ամբողջությամբ անցում էր կատարել դեպի անշարժ կիսաթափանցիկ հայելիով (SLT) տեսախցիկները, ինչպես նաեւ առանց հայելու Sony E-ն՝ դադարեցնելով արտադրել դասական «հայելիով տեսախցիկներ»: Այժմ նաեւ SLT-տեսախցիկները զիջել են իրենց տեղը տեխնոլոգիապես ավելի զարգացած առանց հայելու ֆոտոխցիկներին:

Sony A օբյեկտիվով Sony-ի հայելային ֆոտոխցիկները հայտնվել էին շուկայում, երբ Sony ընկերությունը ձեռք էր բերել Konica Minolta հոլդինգը 2016 թվականին: Ամենաառաջադեմ A-mount տեսախցիկը ստացել է 12 մեգապիքսել հզորությամբ Exmor R մատրիցան: Սակայն այժմ հայելային ֆոտոխցիկների ժամանակն արդեն անցյալում է. շուկայում իշխում են առանց հայելու տեսախցիկները, որի արտադրության վրա ամբողջությամբ կկենտրոնանա Sony-ն: