Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը ստացել է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութը, հաղորդում է «Բելթա»-ն:

Նա ուշադրություն է հրավիրել երաշխիքների բացակայությանը, որ ներկայիս պատվաստանյութերը ապագայում կպաշտպանեն վիրուսի նոր մուտացիներից:

«Մենք այսօր ունենք պատվաստանյութեր, որոնք աշխատում են. ռուսական տեխնոլոգիաներով, չինական ենք գնել: Իսկ վաղը կունենանք մեր պատվաստանյութը: Տեսնենք՝ ինչպիսի զարգացում կլինի»,-ասել է Լուկաշենկոն: