Երեւանում, այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Համասփյուռ Մ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցային համալիրի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գոտում, տապալել ծառը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները։