Արցախում մայիսի 8-ին ժամը 18։00 նախատեսվում է Ոգեկոչման կարգ /հոգեհանգիստ/ մայրաքաղաքի և շրջանների եկեղեցիներում՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների, ապա Խաչերթ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի հուշահամալիր՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ: Այս մասին Ստեփանակերտում կայացած ասուլիսի ժամանակ նշել է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը:

Նշվել է, որ մայիսի 9-ին ժամը 11։00 Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմատուցվի պատարագ և կկատարվի Հանրապետական մաղթանք։

Իր հերթին Արցախի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը տեղեկացրել է, որ նույն օրը մայրաքաղաքում և հանրապետության բոլոր շրջաններում կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ, մասնավորապես՝ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակում ժամը 12։00-15։00  նախատեսվում են  «Նաղաշ» ծրագիր-բաց դաս, ասմունք, ցուցահանդես և մի շարք այլ միջոցառումներ, իսկ շրջաններում դպրոցականների և երիտասարդների համար կկազմակերպվեն ռազմահայրենասիրական թեմայով ասմունքի, շարադրությունների մրցույթներ ու այլ ծրագրեր։