Իշխանությունը բուհերը հսկողության տակ առնելու նպատակ չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել ԿԳՄՍ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ հոգաբարձուների խորհուրդների ձեւավորման կարգի փոփոխության հետ կապված հիմնական խնդիրը պետության կողմից պատասխանատվության ստանձումն է:

Նա պարզաբանեց, որ մայիսի 3-ին որոշում է կայացվել խորհուրդների կազմերը 32-ից կրճատելու մասին՝ 24 կամ 20 մարդ:

Համաձայն նոր կարգի՝ խորհուրդների կազմի 55%-ը (11 մարդ) կնշանակվի կառավարության կողմից,  10%-ը (2 մարդ)՝ նախարարության կողմից, 10%-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմը եւ եւս 25% -ը (5 մարդ)՝ ուսանողական կազմից:

Նրա վստահեցմամբ՝ փոփոխությունների պատճառն այն է, որ ներկայիս կարգը բացասաբար է ազդում որոշումների կայացման վրա, ինչը որոշ դեպքերում խորհուրդները վերածում է բուհերում շահերի բախման հարթակի:

«Պետությունը ցանկանում է հետագայումխուսափել իրավիճակից, երբ խնդիրներ են առաջանում հոգաբարձուների խորհրդի անդամի կամ ռեկտորների ընտրության ժամանակ: Նման դժվարություններ առաջացան ԵՊՀ-ում եւ ՇՊՀ-ում»,-նշեց պաշտոնյան:

«Եթե ՍԴ-ն որոշի դադարեցնել իրավական ակտի գործողությունը , ապա այդ որոշումը կկատարվի: Պետությունը բուհերի լիազորությունները սահմանափակելու նպատակ չունի»,-եզրափակեց նա:

Նշենք, որ համապատասխան որոշումը ՀՀ իշխանությունը կայացրել էր այն բանից հետո, երբ նախագահը չէր ստորագրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, որը նախատեսում է ռեկտորների ընտրության եւ բուհերի հոգաբարձուների խորհուրդների ձևավորման ընթացակարգի վերքանայում:

Ըստ դրա՝ խորհուրդների 9 անդամներից 5-ին նշանակում է նախարարության և բիզնեսի ներկայացուցիչներից լիազորված մարմնի ղեկավարը, իսկ ռեկտորին ընտրում է կառավարման խորհուրդը: Նախագահն այդ օրենքի կապակցությամբ դիմել էր ՍԴ: