Այսօր ԱԺ նիստի օրակարգում եղած հարցերի քվեարկության ժամանակ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեռախոսից միացավ Նիկոլ Փաշինյանի ձայնը, որը լսվեց  Սիմոնյանի բարձրախոսից:

«հա, չգիտեմ, Քոչարյանի դատն է»,-լսվեց Փաշինյանի ուղարկած ձայնային հաղորդագրությունից:

Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ «Ուփս»:

Դրանից հետո Սիմոնյանը հայտարարեց, որ հարցեր չկան ու նիստը շարունակվեց: