Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ինչ տեսք կարող է ունենալ ՀՀ Ազգային համաձայնության կառավարությունը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ ՀՀ Ազգային Համաձայնության կառավարությունը, եթե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները անսան նախագահ Տեր-Պետրոսյանի կոչին, սեփական ամբիցիաները ենթակայեցնեն, իսկ սեփական ռեսուրսները՝ ծառայեցնեն ազգային շահերին.

ՀՀ վարչապետ՝ Արման Թաթոյան

ՀՀ Մշակույթի նախարար՝ Վահան Արծրունի (փոխվարչապետ)

ՀՀ Սոցապ նախարար՝ Կարին Տոնոյան

ՀՀ Պաշտպանության նախարար՝ Բակո Սահակյան

ՀՀ Ֆինանսների նախարար՝ Էդվարդ Սանդոյան

ՀՀ Հանրային առողջության նախարար՝ Արմեն Մուրադյան

ՀՀ Արդարադատության նախարար՝ Մանուշ Եսայան

ՀՀ Արտգործնախարար՝ Արմեն Աշոտյան

ՀՀ Կրթության նախարար՝ Գագիկ Գինոսյան (հանրային հեռուստատեսությունը ենթակայեցնել այս կառույցին)

ՀՀ Էկոնոմիկայի նախարար՝ Ալեքս Գրիգորյան

ՀՀ Երիտասարդության և Սպորտի նախարար՝ Հարութ Մնացականյան

ՀՀ Տարածքային կառավարման և Ենթակառուցվածքների նախարար՝ Գագիկ Մարտիրոսյան (փոխվարչապետ)

ՀՀ էկոլոգիայի նախարար՝ Մարիամ Սուխուդյան

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար՝ Արամ Թանանյան

Երևանի քաղաքապետ՝ Վահագն Խաչատրյան

Մենք երբևիցե կունենանք նման կառավարություն: Ուղղակի նախագահներ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կարող են արագացնել ընթացքը»։

Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ ՀՀ Ազգային Համաձայնության կառավարությունը, եթե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները անսան...

Опубликовано Armen Darbinyan Пятница, 7 мая 2021 г.