Ավստրալիայի Թասմանի քաղաքի հարավում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հաղորդում է Եվրոպական Միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 15.21-ին (Մոսկվայի ժամանակով՝ 18.21-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոբարտ քաղաքից 1 296 կմ հարավում, օջախը գտնվել է 23 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: