Այսօր հանրապետության մի շարք վայրերում, այդ թվում նաեւ Երեւանում ֆիքսվել է մի երեւույթ, որը օդերեւութաբանության մեջ կոչվում է գալո։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը:

Նշենք, որ «գալոն» լուսավոր, գունավոր շրջանակ է, արեգակի կամ լուսնի շուրջը նկատվող բիծ, որն առաջանում է բարձր ամպերի սառցե բյուրեղներում լույսի բեկումից կամ անդրադարձումից: