Վերջին 30 տարվա ընթացքում բրիտանացի գիտնականները գաջեթների օգտագործման եւ դեռահասների հոգեկան առողջության միջեւ կապ չեն հայտնաբերել: Դա հակասում է սմարթֆոնների եւ սոցիալական ցանցերի՝ երիտասարդների վրա վնասակար ազդեցության մասին տարածված պնդմանը, գրում է BBC-իռուսական ծառայությունը:

Օքսֆորդի համացանցի ինստիտուտի՝ 1991 թվականից անցկացվող հետազոտությանը մասնակցել է 10-ից 15 տարեկան ավելի քան 430 000 երեխա եւ դեռահաս: Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է վերջին 30 տարվա ընթացքում աճել կապը հեռուստացույց դիտելու, սմարթֆոնների եւ սոցցանցերի օգտագործման եւ դեպրեսիայի, հուզական եւ վարքային խնդիրների եւ ինքնասպանությանը հակման միջեւ:

Օքսֆորդի ուսումնասիրությունը դեռահասների մոտ գաջեթների օգտագործման եւ հոգաբանական խնդիրների միջեւ էական փոփոխություններ չի հայտնաբերել: Բացի այդ, գիտնականները պարզել են, որ վերջին 10 տարվա ընթացքում հեռուստատեսության եւ սոցցանցերի ազդեցությունը դեպրեսիայի առաջացման վրա նվազել է: Միեւնույն ժամանակ, սոցիալական ցանցերում հաճախակի ժամանակ անցկացնելը սկսել է ավելի մեծ ազդեցություն ունենալ դեռահասների էմոցիոնալ վիճակի վրա:

Այս հետազոտությունը չի հաստատում կարգավորող մարմինների եւ օրենսդիրների մտահոգությունները, ովքեր վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են խոսում թվային տեխնոլոգիաների վնասակար ազդեցության մասին մարդկանց, մասնավորապես՝ դեռահասների հոգեկան վիճակի վրա: