Համավարակի կապակցությամբ Ղազախստանում Հաղթանակի օրվա առթիվ մայիսի 9-ին նախատեսված ավանդական միջոցառումները կանցկացվեն հաջորդ տարի: Այս մասին Facebook-ում հայտարարել է Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Բերիք Ուալին:

«Լուրջ համաճարակաբանական իրավիճակի պատճառով որոշվեց Հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացվող ավանդական հանդիսությունները տեղափոխել հաջորդ տարի»,- գրել է նա Facebook-ում: Նրա խոսքով՝ այս տարվա միջոցառումները կսահմանափակվեն միայն երկրի քաղաքացիներին ուղղված նախագահի շնորհավորական ուղերձով:

Անցյալ տարի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հրամանագրով չեղյալ էր հայտարարվել նաեւ Աստանայում անցկացվող զորահանդեսը: Համավարակի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է վարակման ավելի քան 340 հազար դեպք եւ մահվան շուրջ 4 հազար դեպք: