Անցյալ տարվա սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Արցախում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կորուստների վերաբերյալ նորացված տվյալներն այժմ տեղեկություններ են պարունակում 2895 զինծառայողների մասին: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2895 զինծառայող»,- ասված է նախարարության հայտարարության մեջ: Ավելի վաղ գերատեսչությունը տվյալներ էր հայտնել 2881 սպանվածի մասին: Եւս 19 զինծառայող համարվում է անհետ կորած: «Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ընդգծել են նախարարությունում: