Մյանմայում իշխանությունը զավթած զինվորականները ստվերային կառավարությանը, դրանց կողմից հիմնադրված «Ժողովրդական պաշտպանության ուժերին» եւ Միության Վեհաժողովի Ներկայացուցչական հանձնաժողովն (ՄՎՆՀ) անվանել են ահաբեկչական կազմակերպություններ, գրում է DW-ը:

Նրանց գործունեությունը սպառնում է բնակչության անվտանգությանը, հաղորդել է հանրապետության պետական հեռուստատեսությունը: Ավելի վաղ ստվերային կառավարության եւ ՄՎՆՀ-ի հետ համագործակցությունը հայտարարվել էր՝ որպես պետական դավաճանություն:

Նախկինում ստվերային կառավարության բազմաթիվ անդամներ եղել են Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի կազմում, որը հաղթանակ էր տարել 2020 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ռազմական խունտան զավթել է Մյանմայում իշխանությունը փետրվարի 1-ի գիշերը՝ հայտարարելով արտակարգ դրություն մեկ տարի ժամկետով: Ձերբակալվել են Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի առաջնորդ, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Աուն Սան Սու Ճժին եւ մի շարք այլ քաղաքական գործիչները:

Այդ օրվանից հանրապետությունում չեն դադարում զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ պուտչիստների, ուժայինների գործողությունները հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան եւ մի քանի հազար մարդու կալանքին: Հարավ-Արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան պայմանավորվել է Մյանմայում խունտայի ղեկավարի հետ բռնությունը դադարեցնելու մասին, սակայն դա չի վերաբերում քաղաքական բանտարկյալների ազատմանը: Ցուցարարները քննադատրության են ենթարկել այդ ծրագիրը: