Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է անցկացնել գագաթնաժողով՝ նվիրված Միացյալ Թագավորության քաղաքական կառուցվածքին վերաբերող հարցերին՝ հրավիրելով Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարներին: Այդ մասին ասված է տելեգրամներում, որոնք ուղարկվել են շաբաթ երեկոյան Ուելսի առաջին նախարար Մարկ Դրեյքգֆորդին եւ Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդական ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլե Ստերջենին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես կցանկանայի հրավիրել ձեզ մասնակցել գագաթնաժողովին կառավարության եւ այլոց մասնակցությամբ քննարկելու համար մեր առջեւ ծառացած մարտահրավերներն ու առաջիկա ամիսներին եւ տարիներին դրանց համատեղ արձագանքելու միջոցները,-նշված է տելեգրամներում:-Մենք բոլորս կունենանք մեր տեսակետը, եւ դրանք ոչ միշտ կհամընկնեն, սակայն ես համոզված են, որ մեկը մյուսից սովորելով՝ մենք կկարողականանք վերականգնել տնտեսությունը, ինչը համապատասխանում է այն մարդկանց շահերին, որոնց մենք ծառայում ենք:

Ջոնսոնը շնորհավորական նամակներ է ուղարկել Միացյալ Թագավորության այդ վարչաքաղաքական շրջանների ղեկավարներին երկրում մայիսի 6-ին կայացած տարածաշրջանային ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Ուելսում Լեյբորիստական կուսակցությունը, որի ներկայացուցիչն է Դրեյքֆորդը, ստացել է 60-տեղանոց խորհրդարանում մանդատների ուղիղ կեսը: Դա թույլ կտա լեյբորիստներին կրկին միանձնյա ձեւավորել կառավարություն:

Շոտլանդիայում չորրորդ անգամ հաղթել է ՇԱԿ-ը, որը հավաքել է 129 մանդատ ունեցող խորհրդարանում 64 տեղ: Հաշվի առնելով ընտրություններում «կանաչների» հաղթանակը, որոնք կունենան 8 մանդատ խորհրդարանում, սեպարատիզմի կողմնակիցները կունենան ձայների մեծամասնությունը խորհրդարանում եւ կկարողանան միասին առաջ տանել անկախության մասին կրկնակի հանրաքվեի գաղափարը: