Այս օրը պետք է լինի ոչ միայն հիշեցում անցյալ հաղթանակների մասին, այլ  նաեւ լինի ուղենիշ ապագա հաղթանակների: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանկ» զբոսայգում լրգրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Եթե չկա հաղթանակի զգացում, եթե չկա պատրաստակամություն զոհաբերվել ամբողջովին նրա համար, որ օրինակ, Շուշիի Ղազանչեցոցի գմգեթի տակից հայկական եկեղեցու ղողանջները մենք լսենք, ուրեմն իմաստ չունի ամեն ինչը: Ոչ ոքի չի ստացվի մեզ խաբել թուրքերի կամ ադրբեջանցիների հետ բարեկամության մասին թեզերն առաջ բրդելով: Մենք դատապարտված ենք հաղթել թուրք-ադրբեջանական ֆաշիզմին, այլապես մեզ կոչնչացնեն, կոչնչացնեն ֆիզիկապես»,-ասաց նա:

Արման Աբովյանի խոսքով, յուրաքանչյուր հայ պետք է անի ամեն ինչ, որպեսզի երկիրը տնտեսապես, ռազմական առումով, դիվանագիտական առումով հզորանա: «Մենք պետք է այնքան ներուժ ունենանք, որ կոտրենք մեջքը թուրք-ադրբեջանական ֆաշիստների: Ուրիշ տարբերակ չկա: Իսկ այն մարդիկ, որոնք հույսեր են փայփայում, որ կարող են վայրենիների հետ պյմանավորվել, իրենք փաստորեն մոտեցնում են նոր արհավաիրքը, նոր պատերազմը, նոր կոտորածը»:

Ինչ վերաբերում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին, ԲՀԿ-ական գործիչն ասաց. «Ես զերծ կմնամ գնահատականներ տալուց, թե ինչ կլինի հունիսի 20-ից հետո, բայց ես մեծագույն հույս ունեմ, որ ազգը եւ ժողովուրդը կանի այն ընտրությունը, որը թույլ կտա իրենմ նալ ազգ ու ժողովուրդ, այլ ոչ թե դառնալ թուրքի ու ադրբեջանցու բաժին»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե ընտրություններից հետո ԲՀԿ-ն կարող է դաշինք կազմել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հետ, Արման Աբովյանն ասաց.«Ես գիտեմ, թե ում ականջներն են այդ ասեկոսեների հետեւում պտտվում: Կարող եմ ասել միայն մի բան՝ մենք գնում ենք հաղթելու: մենք գնում ենք ձեւավորելու  կառավարություն, իշխանության գալու: Այո, մենք գնում ենք առանձին, մեր վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է եւ մենք գնում ենք հաղթելու»: Նա կոչ արեց բոլորին զերծ մնալ այդպիսի խոսակցություններից: