ԱՄՆ Ռազմածովային ուժեր USS Monterey հրթիռային նավն Արաբական ծովի հյուսիսային մասում բերման է ենթարկել առանց տարբերանշանների նավ, որում եղել է զենքի խոշոր խմբաքանակ, հաղորդում է ԱՄՆ Ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմը, գրում է DW-ը:

Առգրավված զենքի շրջանում եղել են տասնյակ ռուսական հակատանկային կառավարվող հրթիռներ, հազարավոր չինական գրոհային հրացաններ, հարյուրավոր գնդացիրներ, դիպուկահարների հրացաններ եւ ականանետներ, ինչպես նաեւ օպտիկական զենք:

Նավի անձնակազմին ազատ են արձակել հարցաքննությունից հետո: Փորձագետները պարզում են՝ որտեղից է ուղարկվել զենքն ու ում համար էր նախատեսված: