Falcon 9 կրիչ հրթիռը մեկնարկել է Ֆլորիդայում Starlink 60 ինտերնետ-արբանյակներից կազմված հերթական խմբով, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հրթիռի առաջին աստիճանը, ինչպես ակնկալվում է, ավանդաբար կնստի Ատլանտիկայում լողացող պլատֆորմի վրա հետագա կիրառման համար:

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որն ունակ է ապահովել Երկրի բնակիչներին ինտերնետի լայն հասանելիությամբ: Նախագծի իրագործումը մեկնարկել է 2018 թվականի փետրվարին: Դրա նպատակն է ապահովել մոլորակի ցանկացած կետում բարձր արագությամբ ինտերնետի հասանելիության ապահովումը: Ցանցի ստեղծման առաջին փուլում նախատեսվում է արձակել շուրջ 12 հազար արբանյակներ: