Իրանի խորհրդարանի կողմից ընդունված «Ռազմավարական գործողությունները», որոնք ուղղված են պատժամիջոցների չեղարկմանը, մեծապես նպաստել են առաջխաղացմանը միջուկային բանակցությունների ժամանակ: Այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Բաքեր Քալիբաֆը, գրում է Тasnim news-ը:

Նա ասել է, որ օրենքը Իրանի բանակցորդների թիմին հնարավորություն է տվել քաղաքական գործարքներ կնքել Վիեննայում կայացած բանակցությունների ժամանակ: «Մի օր տարածվում են լուրեր բանակցությունների գործընթացի, իսկ հարջորդ օրը՝ նոր տարաձայնությունների մասին, ինչը վկայում է, որ բանակցությունները բավականին լուրջ են»,-հավելել է Քալիբաֆը:

Խորհրդարանի խոսնակը խորհուրդ է տվել Արեւմուտքին չեղարկել պաժտամիջոցները՝ պահանջներ չառաջադրելով: Նա նշել է, որ կողմերը չկարողանան հասնել ընդհանուր լուծման այս անգամ եւս, ապա ՀՀԳԾ-ին հաջորդ վերադարձը կարող է ունենալ բոլորովին այլ գին:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի Արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ, եթե բանակցությունները վարող կողմերը առաջընթաց չգրանցեն մինչեւ մայիսի 24-ը, «Ռազմավարական գործողություններով» նախատեսված մեխանիզմերը չեն գործարկվի եւ ՄԱԳԱՏԷ-ին հասանելի չեն լինի միջուկային օբյեկտների տվյալները: